ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել. Նիկոլ Փաշինյան
Օգոստոսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը ասաց.
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում է ճիշտ չգնահատել իրավիճակը:
Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետների հետ»:
Դիտարկմանը՝ տարբերակ տեսնու՞մ է, որ Ազգային ժողովում ընտրությունների ընթացքում վարչապետ ընտրվի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Ն. Փաշինյանն արձագանքեց.
«Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Պարզապես ցանկացա հիշեցնել՝ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ավելորդ բարդություններից խուսափելու համար: Հիշու՞մ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունն՝ իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»: