«Սինքֆիլդի գավաթ». Արոնյանը մրցեց ադրբեջանցի Մամեդյարովի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: 24 քայլում գրանցվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերները վաստակել են 2.5-ական միավոր և ընթացիկ առաջատարներն են: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Նախորդ 3 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
«Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:
«Սինքֆիլդի գավաթ», չորրորդ տուր
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)