Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ալմազ-Անթեյ» ընկերության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում օգոստոսի 21-ին հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ, և մենք ունենք համագործակցության լավ փորձ»,-մանրամասնել է Ա. Հովհաննիսյանը։