Մելաձեն պարզաբանել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու իր ցանկությունը
Երգիչ Վալերի Մելաձեն հաստատել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար Վրաստանի պատկան մարմիններին դիմելու լուրերը:
Այդ մասին նա ասել է РБК-ին։
Մելաձեն ընդգծել է, որ չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։
«Ես ծնվել ու մեծացել եմ Վրաստանում այն ժամանակ, երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև սահմաններ չկային։
Մեր ժողովուրդները պատմականորեն ու հոգով միշտ եղել ու այսօր էլ մնում են եղբոր պես։ Սահմանների առաջացումը մեզ դրեց ընտրության առաջ։ Ես ձեռնարկեցի քայլեր, որ ջնջեմ այդ սահմանն ինձ համար», - ասել է Մելաձեն։