Նոր մանրամասներ` Թբիլիսիում խոշոր վթարից տուժած հայ վիրավորների մասին
Թբիլիսիում օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների մասին նոր տեղեկություններ են հայտնի:
Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր: