Հայաստանում նոր մեկուսարան կկառուցվի. նախարար
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրեց 100 օրում նախարարության գործունեությունը:
Նախարարն ասաց, որ Հայաստանում կկառուցվի նոր մեկուսարան, որը պետք է փոխարինի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին: «Բանտային իրավունքին և օրենքին համապատասխանեցնելու խնդիր ունենք: Ե՛ւ Գորիս ՔԿՀ-ն է ենթակա փոփոխության, որը ցարական Ռուսաստանի ժամանակ է փոխվել, ե՛ւ Վարդաշեն ՔԿՀ-ը»,- ասաց գործադիր մարմնի անդամը:
Խոսելով մեկուսարաններում թղթախաղով ու տարատեսակ խաղերով զբաղվելը՝ նախարարը հավաստիացրեց՝ կասեցրել են բանտերում թղթախաղով զբաղվելը: