Անցումային արդարադատությունը չի խախտելու Սահմանադրության որևէ կետ, դատարանների դատարաններ չեն ստեղծվելու. Զեյնալյան
Անցումային արդարադատության ստեղծումը Հայաստանում չի խախտելու ՀՀ Սահմանադրության որևէ կետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալավ վարչապետի հայտարարությանը՝ ՀՀ-ում անցումային արդարադատություն ձևավորելու անհրաժեշտության մասին:
«Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Դա լինելու է օրինական», - ասաց Արտակ Զեյնալյանն՝ ընդգծելով.
«Չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրություն չի խախտվելու: Կրկնում եմ՝ սա լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքերը վերականգնելուն»: