Ժամանակավորապես փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ից մինչև 24:00-ն փակ կլինի մայրաքաղաքի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը: