Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի
«Մայրաքաղաք Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին: Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ նաև ապագա քաղաքապետի անունը:
Սակայն, չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, «Ժողովուրդ» թերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ ավագանու ընտրության արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաև մասնակից ուժերից չբողոքարկեն արդյունքները:
Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չի լինի սեպտեմբերի 29-30-ին, այսինքն՝ այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում