Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ մինչև չորեքշաբթի կազմակերպության բոլոր առաքելություններում դրոշները կիջեցվեն: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մինչև չորեքշաբթի ՄԱԿ-ի բոլոր առաքելություններում կազմակերպության դրոշները կիջեցվեն, մեր ներկայացուցչություններում նաև բաց կլինեն ցավակցությունների գրքերը»,- հայտնել է Դյուժարիկը:
Նա հավելել է, որ չորեքշաբթի առավոտյան Գլխավոր վեհաժողովի շենքի նախասրահում տեղի կունենա սգո արարողություն, որին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Նրա հետ միասին արարողությանը կմասնակցի ՄԱԿ-ում Գանայի (Անանի հայրենիքի) մշտական ներկայացուցիչը: Նրանք գրառում կթողնեն ցավակցությունների գրքում»,- հավելել է մամուլի ծառայության ղեկավարը: