Հռոմի պապը դիմել է բոլոր կաթոլիկներին՝ սեռական բռնության սկանդալի ֆոնին
Սեռական բռնության սկանդալի ֆոնին, որում ներքաշված են մի շարք երկրների կաթոլիկ հոգևորականներ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակով դիմել է բոլոր կաթոլիկներին՝ նրանց խնդրելով օգնել արմատախիլ անել «մահվան այդ մշակույթը» և խոստացել է, որ եկեղեցին այլևս երբեք չի թաքցնի նմանատիպ հանցագործությունները, փոխանցում է Reuters–ը։
Հռոմի պապը կոչ է արել կաթոլիկներին դիմակայել ճգնաժամին և թույլ չտալ, որ այն մասնատի եկեղեցին։
Միացյալ Նահանգներում, Չիլիում, Ավստրալիայում և Իռլանդիայում կաթոլիկ եկեղեցիները հայտնվել են սկանդալների կենտրոնում կապված անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետ: Բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ եկեղեցու նկատմամբ վստահությունը կտրուկ անկում է ապրել ինչպես այս երկրներում, այնպես էլ այլ տեղերում:
«Մենք հասկացել ենք, որ այդ վերքերը չեն բուժվում, նրանք մեզանից պահանջում են վճռականորեն դատապարտել այդ գազանությունները և միավորել ջանքերը մահվան այս մշակույթը վերացնելու համար»,– նշել է Հռոմի պապը։