Apple-ը App Store-ի չինական տարբերակից ջնջել է ազարտային խաղերով 25 հազար հավելված
Ամերիկյան Apple ընկերությունը App Store-ի չինական տարբերակից ջնջել է Չինաստանում արգելված ազարտային խաղերով 25 հազար հավելված։ Այս մասին հայտնում է CCTV-ն։
Նշվում է, որ ազարտային խաղերով հավելվածները քողարկված են եղել վիճակախաղերի ներքո, որոնք թույլատրված են Չինաստանում։ Ընկերությունից հայտնել են, որ ջանում են հայտնաբերել արգելված բովանդակությամբ այլ հավելվածներ և հեռացնել դրանք առցանց խանութից։
Ընդհանուր առմամբ չինական App Store-ում ներկայացված է մոտ 1․8 մլն հավելված։