Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա տուժած
Oգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Արմեն Ջաղինյանը իր վարած ГАЗ 31029 մակնիշի 34 ՍR 598 համարանիշի ավտոմեքենայով Բերդավան-Զորական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ջաղինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: