Օգոստոսի 1-ից մեկնարկել է վարկառուների տուգանքների զիջման գործընթացը
Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները, կառավարության որոշմամբ, զիջում են մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակած վարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն մոտ հարյուր հազար քաղաքացիներ: Այս մասին հայտնում է shantnews.am կայքը:
Օգոստոսի 1-ից գործընթացը մեկնարկել է, յուրաքանչյուր կազմակերպություն վարկառուներին է առաջարկում տուգանքների զիջման իր մոտեցումները:
Հիմա բանկերում փաստաթղթերի ընդունման ու վերաձևակերպման գործընթացներ են կատարվում, իսկ տուգանքների զիջման դեպքում հաշվի են առնվում յուրաքանչյուր վարկառուի անհատական վարկային պատմությունն ու ունեցած ֆինանսական պարտավորությունները:
Ժամկետանց պարտքերը զիջելու համար քաղաքացիները պետք է իրենք դիմեն բանկերին ու վարկային ընկերություններին։ Դրա համար ժամանակ է սահմանված՝ մինչև տարեվերջ պետք է փաստաթղթերը ներկայացնել։ Յուրաքանչյուր վարկառուի գործն ուսումնասիրվելու է անհատապես՝ կախված վարկի տեսակից ու գումարի չափից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում