8 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. օգոստոսի 21-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Մասիս կայարանի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Մասիս-Էջմիածին խճուղու ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: