Դոլարի փոխարժեքը աննշան նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 20-ին կազմել է 483.10 դրամ՝ նվազելով 0.04 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.12 դրամ (աճել է 1.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.42 դրամ (աճել է 1.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.20 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 227.7 դրամ, ոսկի՝ 18,302.94 դրամ, պլատին՝ 12,099.45 դրամ: