Թե ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը, թողնում եմ ընթերցողներին. Վիկտոր Սողոմոնյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ: Այս մասին NEWS.am-ին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Չգիտես ինչու՝ հիմա են որոշել այդ տեղեկատվությունը տարածել, թե ինչու, թողնում եմ ընթերցողների երևակայությանը, թե ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասին լուրերի ուշացած շրջանառումը, թողնում եմ ընթերցողներին»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ գրասենյակում խուզարկությունը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի առանձնասենյակում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր