Սերժ Սարգսյանը ևս պետք է քրեական հետապնդման ենթարկվի. փաստաբան
Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս պետք է ենթարկվի քրեական հետապնդման:
«Սերժ Սարգսյանը փաստացի՝ «դե յուրե» վարչապետն էր. նա համաձայնություն է տվել Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի գործողություններին:
Քննության ընթացքում կլինեն հիմքեր՝ նրան ոչ միայն Սահմանադրական կարգ տապալելու, այլև այլ մեղադրանք առաջադրելու համար»,-« այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց Նորայր Նորիկյանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի մեկի գործը բացահայտված է (նախաքննությունն անգամ ավարտված չէ), փաստաբանը դա քաղաքական հայտարարություն է որակում. «Մարտի մեկի բացահայտման մասին լիարժեք կխոսենք այն ժամանակ, երբ տասը քաղաքացու սպանության անմիջական հրամայողներն ու կատարողները բացահայտված կլինեն»: