Վստահելով Գ.Ծառուկյանին՝ կորեացի խոշոր գործարարը ՏՏ ոլորտի 2000 մասնագետի հետ կտեղափոխվի Հայաստան (տեսանյութ)
Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ ունեցած մեծ վստահությունը՝ Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող Հարավ-կորեացի խոշոր գործարար Դենիել Քոն ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետների և ձեռներեցների հետ առաջիկայում կտեղափոխվի Հայաստան:
Նպատակը՝ մեր երկրում խոշոր ներդրումներ կատարելն ու Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախաձեռնությանը միանալն է: Դենիել Քոյի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ պատասխանատու է արտասահամանցի գործընկերների յուրաքանչյուր ներդրման համար:
Մանրամասն՝ տեսայութում: