Մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը
Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամիավորումներում մրցույթին մասնակցած և լավագույն արդյունքներ ցուցաբերած վաշտերը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կմասնակցեն եզրափակիչ փուլին: