Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել: Բնակչությանը տարհանում են: Այս մասին գրում է demokrathaber.org կայքը։
Հրդեհը բռնկվել է քաղաքի հին հիվանդանոցի շենքին մոտ խոտածածկ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել։ Հրդեհի մարման աշխատանքներին միացել է ուղղաթիռ։
Աղբյուրը հայտնում է, որ փրկարարները դժվարությամբ կարողացել են վերահսկել իրավիճակը։ Քաղաքում առաջացած խիտ ծխի պատճառով բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տնից։ Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։