29-ամյա երիտասարդի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Լուսինե Խաչատրյանն արդարացվել է
29-ամյա Հովհաննես Նիկողոսյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Լուսինե Խաչատրյանն արդարացվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել և հռչակել է Լուսինե Խաչատրյանի անմեղությունը Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նշենք, որ այս գործով մեղադրողը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով մեղավոր ճանաչել բժշկուհուն կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Լուսինե Խաչատրյանը մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է իր մոտ բուժօգնության դիմած Հովհաննես Նիկողոսյանի մահը: