Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարը Tweeter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Խորապես ցավ եմ ապրում՝ լսելով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի դերակատարումն ոամրապնդելու հարցում»: