Առողջապահության նախարարը կգործուղվի Իտալիա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թորոսյանը սեպտեմբերի 17-19-ը Հռոմում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: