«Լոռին» առաջին հաղթանակն է տարել Բարձրագույն խմբում (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում Վանաձորի «Լոռին» սեփական ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել է Երևանի «Արցախին» և հաղթանակ տարել 3:2 հաշվով:
«Լոռին», այս կերպ, տոնել է իր առաջին հաղթանակը Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Առաջին կեսից հետո տանտերերն առջևում են եղել 2:0 հաշվով, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Վանաձորի թիմի առավելությունը եռապատկվել է:
«Լոռիի» կազմում դուբլ է ձևակերպել Ջոնել Դեսեիրեն, մեկ գոլ էլ իր ակտիվում գրանցել է Վիգեն Ավետիսյանը:
70-րդ րոպեին «Արցախի» ֆուտբոլիստ Գրիգոր Աղեկյանը մեկ գնդակ ետ է բերել, իսկ 3 րոպե անց հաշիվը դարձել է 3:2, երբ «Լոռիի» ֆուտբոլիստ Կիրիլ Վոլչկովը գրավել է սեփական դարպասը: