Քոչարյանն անցած էտապ է, նա չի կարող լինել հակահեղափոխության առաջնորդ. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել հակահեղափոխության առաջնորդը:
«Իր շանսերը անսահման ֆինանսական ռեսուրսներն են, որը կարող է որոշակի մարդկային ռեսուրսի բերել, բայց հասարակության մոտ զրոյից ցածր համակրանք ունի, նույնիսկ ատելություն կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մարտիրոսյանն ընդգծում է՝ հասարակությունը չի մոռացել, թե ինչպես են տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը: «Ռոբերտ Քոչարյանն անցած էտապ է, բարեբախտաբար Հայաստանում նախկին ղեկավարներին առաջնային դեր չեն տալիս»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Քոչարյանի հարցազրույցը թույլ էր, բայց միևնույն ժամանակ առայժմ նա չուներ այն համոզմունքը, որ բանտարկվելու է. «Որոշակի մտահոգություն ինքն ուներ, բայց ամբողջ ելույթը պաշտպանողական շրջանակներում էր»։
Մանրամասն՝ տեսանյութում: