Նոր հանձնաժողով՝ վարչապետի որոշմամբ
Վարչապետ Նիկոլ Փասշինյանի որոշմամբ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Որոշմամբ առաջարկվել է հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և ՀՀ վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: