Բակո Սահակյանն ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այդ մասին հայտնեցնում են Արցախի նախագահի մամուլի ծառայութունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: