Ինչո՞ւ ազատվեց ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան
Օգոստոսի 15-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Պաշտպանության նախարարությունում տարածված լուրերի համաձայն` Նորայր Յոլչյանի ազատումը այդքան էլ պատահական չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունում խոսակցություններ կան, թե նրան ազատել են նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով:
Ավելին` կարծիք կա, որ թիկունքի պետը ղեկավարում է մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ, կոռուպցիայի մաս չկազմել: Ներկայումս Պն-ում թափուր է երկու կարևոր պաշտոն՝ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի եւ թիկունքի պետի պաշտոնները, քանի որ ոչ բոլորն են համաձայնում աշխատել: