Չինուհին վնասել է նոր BMW-ն, որը դեռ չԷր հասցրել գնել (տեսանյութ)
Չինաստանի ավտոսալոնի տեսադիտարկման խցիկները զվարճալի դեպք են նկարահանել, թե ինչպես ավտոմոբիլի անվճար թեստ-դրայվը կլորիկ գումար է նստել կնոջ վրա:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է փողոցից մեքենան մոտենում ավտոսալոնին: Մի քանի վայրկյանից այն մխրճվում է ավտոսալոնի մեջ, դանդաղեցնում ընթացքը, իսկ հետո դարձյալ թափ է առնում և շարժվում ուղիղ աշխատողների վրա:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, 30-ամյա կինը ցանկանում էր ավտոմեքենան կայանել թեստ-դրայվից հետո: Սակայն արգելակման ոտնակը սեղմելու փոխարեն նա սեղմել է գազի ոտնակը, կորցրել կառավարումը և հայտնվել դիլերային կենտրոնում:
Բարեբախտաբար, ավտոսալոնի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, ինչպես և կինն ինքը: Պարզվել է, որ ավտոմեքենան, որը նա վնասել է, BMW X1 ավտոճանապարհային է, որի արժեքը մոտավորապես 57 հազար դոլար է: