16-ամյա դպրոցականը կոտրել է Apple ընկերության սերվերները
Մելբուռնից 16-ամյա դպրոցականը կոտրել է Apple ընկերության սերվերները՝ մուտք գործելով օգտատերերի անձնական էջեր, հաղորդում է The Age-ը՝ հղում անելով հինգշաբթի կայացած դատական նիստի նյութերին:
Դեռահասը, որի անունը չի հաղորդվում, պաշտպանված սերվերներից 90 գիգաբայթ ֆայլ է ներբեռնել: Հաքերին ձերբակալել էին անցյալ տարի այն բանից հետո, երբ ավստրալացի ոոստիկանները նրա տանը խուզարկություն էին կատարել, առգրավել բջջային հեռախոսը, կոշտ սկավառակը և Apple-ի նոութբուք, որի օգնությամբ էլ նա կատարել էր իր աշխատանքը:
Իրավախախտին միանգամից չէր հաջողվել հայտնաբերել: Ընկերոթյան ներկայացուցւչնեչրը դիմել էին ՀԴԲ, իսկ ամերիկյան իրավապահները ներգրավել էին իրենց ավստրալացի գործընկերներին:
Դատարանում դեռահասը ամբողջությամբ հերքել էր մեղքը և ասել, որ միշտ երազել է աշխատել Apple-ում: Դատավճռի հրապարակումը, գործի քննության բարդության պատճառով հետաձգվել է հաջորդ ամիս: