Շոտլանդական Macallan վիսկիի շիշը վաճառքի է հանվել 1.1 միլիոն դոլարով
Վաթսուն տարվա հնեցման շոտլանդական Macallan վիսկիի շիշը վաճառքի է հանվել BONHAMS աճուրդի տան կողմից:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ըմպելիքը, որը, ինչպես ակնկալում են աճուրդի կազմակերպիչները, մեծ հետքրքրություն կառաջացնի օտարերկրյա կոլեկցիոներների շրջանում, նախնական գնահատվել է 889 000 – 1.1 մլն դոլարի սահմանում:
Վիսկիի շշի վրա հատուկ պիտակ է փակցված, որն ստեղծվել է ժամանակակից իտալացի նկարիչ Վալերիո Ադամիի կողմից: 1986-ին ընդհանուր առմամբ 12 շիշ նմանօրինակ վիսկի է արտադրվել, և ներկա պահին հայտնի չէ, թե դրանցից որքանն է պահպանվել:
Ներկայիս նմուշը 1994-ին ձեռք է բերվել վաճառականի կողմից հենց Macallan-ի գինեգործարանից: Տվյալ գործարքի գումարը չի հրապարակվել:
Մայիսին Հոնկոնգում կայացած աճուրդում նույն վիսկիի մեկ այլ շիշ վաճառվել է ավելի քան 1 մլն դոլարով: