Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է. Նիկոլ Փաշինյան
Օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը բացահայտված համարեց։
«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։
Իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», - հայտարարեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են։ «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ չկա տարբերակ, որ ոճրագործներից ու պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից։ Չկա այդպիսի տարբերակ», -հայտարարեց նա։