Հայ-ռուսական հարաբերությունները լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանելու են. Փաշինյան
«Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել և այսօր խոսել հայ-ռուսական հարաբերություննրի վատ լինելու մասին ուղղակի ծիխաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ուեցել եմ հեռախոսազրույց: Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլևս ի հեճուկս հանրապետականների հայ-ռուսական հարաբերությունները լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանելու են»- ասաց վարչապետը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում: