Մայիս ամսին ՀՀ է ժամանել 29 հազարով ավել մարդ քան մեկնածները. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը այս պահին ելույթ է ունենում Հանրապետության հրապարակից:
«Սա մեր կյանքի միակ փոփոխությունը չէ, առաջիկայում պետք է ուժեղացնենք նաև հանրաքվեի ինստիտուտը: Սա է հիմնական փոփոխությունը որ պետք է դառնա մեր հեղափոխության 2-րդ ալիքը: Հայաստանը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել ինչպես Հին Հունաստան« որտեղ հաստատվեց ժողովրդավարություն» - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա նշեց, որ ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ է ժամանել 29 հազարով ավել մարդ քան մեկնածները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը ավել էր 6000-ով: