Կրիկետի նախկին աստղը՝ Պակիստանի վարչապետի պաշտոնում
Պակիստանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության ղեկավար Իմրան Խանն ուրբաթ ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:
Կրիկետի նախկին աստղ Իմրան Խանի կուսակցությունը հուլիսին կայացած քվեարկության արդյունքում ստացել է երկրի Ազգային ժողովի տեղերի մեծամասնությունը՝ հնարավորություն ընձեռելով Խանին դառնալ երկրի վարչապետ: Այդ պաշտոնին նա հասել է քաղաքականության ասպարեզ մուտք գործելուց ավել քան երկու տասնամյակ անց:
Նրա երդմնակալության արարողությունը կկայանա շաբաթ: Ինչպես ընդգծում է աղբյուրը 65-ամյա գործիչը կժառանգի մի երկիր, որը գտնվում է աճող տնտեսական ճգնաժամի կենտրոնում, և նոր վարչապետը խոստացել է «նոր Պակիստան» ստեղծել: