Արարատի մարզի բնակիչները բողոքի ցույց էին իրականացնում մարզպետարանի դիմաց
Արարատի մարզի մի քանի համայնքների բնակիչներ օգոստոսի 16-ին բողոքի ցույց էին անցկացնում Արարատի մարզպետարանի դիմաց։
Բնակիչները բողոքում էին ոռոգման ջրի պակասից: «Ծառերը լրիվ դեղնել են։ Սմբուկը, վարունգը, լոլիկը պետք է գոնե 3-4 օրը մեկ ջրվի, ծառերն էլ գոնե 15 օրը մեկ ջուր չտան՝ ջրենք»,- ասաց գյուղացիներից Արամայիս Հոխիկյանը։
Ցույցի մասնակիցներից Հենրիկ Ավագյանն էլ նշեց, որ ՋՕԸ պետն ու նրա տեղակալը սաբոտաժ են անում, որ ջուր չհասնի գյուղացիներին, բայց դա «նրանց չի հաջողվի»։
Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ ՋՕԸ նոր պետն իրավիճակին չի տիրապետում, գյուղացիներին էլ չի ընդառաջում, ուստի ակցիա են իրականացրել, որ մարզպետին հանդիպեն:
Ակցիայի մասնակիցներն այնուհետ հայտնեցին, որ հանդիպել են մարզպետի հետ, բնակիչների խնդրանքով` մարզպետը խոստացել է ջրամբարները բացել և լուծել ջրի պակասի խնդիրը: