Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ. Պարգև Օհանյանը՝ Քոչարյանի գործի մասին (տեսանյութ)
Օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքը բավարարելու որոշմանը՝ նախկին դատավոր Պարգև Օհանյանը ասաց.
«Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ։
1995թ. Սահմանադրության անձեռնմխելիության մասին խոսք չկար, դա մտցվեց 2005թ. և նույնությամբ պահպանվեց 2015թ.։ Ընդ որում՝ 1995թ. էլ, հիմա էլ կա նորմ, որ հանրապետության նախագահը հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար կարող է պաշտոնանկ արվել։
Այսինքն՝ ոչ մի պարագայում չես կարող պաշտոնանկ անել նախագահին, եթե չկա դատարանի ուժի մեջ մտած օրինական դատավճիռ։ Բայց որպեսզի պաշտոնանկ արվի, պետք է դատապարտվի, այս տրամաբանությամբ հանրապետության նախագահը չի կարող անձեռնմխելիություն ունենալ»։
Մանրամասն՝ տեսանյութում: