Նունե Եսայանը պարզաբանել է, թե ինչու է մեքենան ՃՈ աշխատակիցների կողմից տեղափոխել հատուկ պահպանվող տարածք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Նունե Եսայանի մեքենան ՃՈ տեսուչների կողմից տեղափոխվել էր հատուկ պահպանվող տարածք: Նախնական տեղեկություններով երգչուհին մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում:
Operativ.am-ի հետ զրույցում Նունե Եսայանը հաստատեց, որ իր մեքենան իսկապես Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է տուգանային հրապարակ, սակայն հերքեց, որ պատճառը եղել է ոչ սթափ վիճակում վարելը:
«Իմ մեքենան տուգանային հրապարակ են տեղափոխել Կասկադի տարածքում սխալ կայանելու պատճառով, քանի որ տվյալ ժամին տվյալ վայրում կայանելն արգելվում էր: Սահմանված տուգանքը անմիջապես վճարվել է և արդեն կես ժամ անց մեքենան գտնվում էր ինձ մոտ»,- նշեց երգչուհին, հավելելով, որ ալկոհոլային խմիչք ընդհանրապես չի օգտագործում: