Վարչապետի որոշմամբ Ֆելիքս Մելիքյանն ազատվել է ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ֆելիքս Մելիքյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝
Ֆելիքս Մելիքյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։