Մոտ 350 հազար աշակերտ հնարավորություն կստանա անվճար այցելելու մշակութային հաստատություններ. նախարարներ (տեսանյութ)
Մշակույթի, կրթության և գիտության նախարարներն օգոստոսի 16-ին ներկայացրին համատեղ ծրագրերը:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ առաջին ծրագիրը 1-12-րդ դասարանցիների համար նախատեսված աբոնեմենտային համակարգն է, ինչ էլ թույլ կտա հանրապետության բոլոր աշակերտներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում 3 մշակութային հաստատություն անվճար այցելել:
«Մշակութային հաստատություններից կարող են այցելել թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ՝ դասական երաժշտության համերգասրահներ:
Կարևոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային ծրագրի վերագործարկումը, որովհետև մեր քաղաքականության մեջ է մտնում երկու ոլորտների զուգակցումը՝ այդպիսով նպաստելով տվյալ ոլորտների խթանմանը»,-շեշտեց նախարարը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ծրագրի անհարժեշտության մասին խոսել են դեռևս այն ժամանակահատվածում, երբ ընդդիմություն էին, մոտ 350 հազար աշակերտ կարող է ծրագրի շահառու դառնալ:
«Մշակույթի նախարարության հետ այս ծրագիրը ներկայացնում ենք պիլոտային ռեժիմով, որպեսզի հասկանանք` մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ կառաջանան, դրանք լուծենք, հաջորդ տարի կատարելագործենք»,-ընդգծեց նա:
Մանրամասն` տեսանյութում: