Անահիտ Ֆարմանյանը երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից. պաշտպան (տեսանյութ)
Օգոստոսի16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆարմանյանի փաստաբան Նարեկ Ալոյանը հայտարարեց.
«Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը երբևէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից, այլ մեկնել է ամենամյա արձակուրդ՝ Վրաստանից հետո՝ Ռուսաստան»։
Հիշեցնենք՝ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է համալսարանում աշխատելու ժամանակ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Դատարանը որոշել է կալանավորել Ֆարմանյանին, և քանի որ նա Հայաստանում չի եղել, որոշվել է հայտարարել հետախուզում։
«Նրա՝ արձակուրդում գտնվելու մասին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացված է եղել և Ֆարմանյանի հետ վարույթն իրականացնող մարմինը կապի մեջ է եղել փաստաբանի միջոցով։ Պնդումները, թե կա քննություն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկ, մենք համարում ենք անհիմն»,- նշեց փաստաբան Ալոյանը։
Մանրամասն` տեսանյութում: