Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի. պաշտպան
Օգոստոսի 16-ին, լրագորղների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը ասաց.
«Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի:
Ցանկացած գործով անցնող, լինի վկա, տուժող , առավել ևս` մեղադրյալ, իր գտնվելու վայրի, բնակութան վայրի ցանկացած փոփոխության մասին պիտի տեղյակ պահի նախաքննական մարմնին:
Ինքը, եթե այդպիսի բան նույնիսկ Հայաստանի ներսում որոշի անի, իհարկե, նախաքննական մարմնին տեղյակ կպահի:
Գնալու մտադրոթյուն, ես որքան գիտեմ չի ունեցել, չունի և չի էլ ունենա, որովեհտև, գիտեք, ինքն է եկել, երբ կարող էր չգալ: Ես մտավախություն չունեմ և չեմ էլ կարծում, որ մտավախությունների տեղիք կա»: