Այդ ազնվագույն դատավորի մասին ինչ ասես գրում են. Քոչարյանի պաշտպանը՝ Արզումանյանի մասին
«Հայաստանի անունից որևէ պետական մարմին իրավունք չունի դատարանի որոշումը կոչել ապօրինի։ Կարող էին ասել՝ մենք պատրաստվում ենք բողոքարկել, բայց չէր կարելի ասել ապօրինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Վերաքննիչ դատարանի որոշման հետ։
Հայկ Ալումյանը նշեց՝ պաշտպաններին ուղղված վիրավորանքներ են հնչում․ նույնիսկ հայրենիքի դավաճան են անվանում Քոչարյանի պաշտպաններին։
«Ես հասկանում են, որ գրոհում են ինձ վրա, ուզում են դատավորին ցույց տալ ինչ-որ բան, ցույց տալ, թե իր հետ ինչ կարող է լինել․ սա բիրտ ճնշում է դատարանի նկատմամբ։ Երբ որ այդ ազնվագույն դատավորի մասին ինչ ասեց գրում են, դա միտված է ճնշել դատավորներին։ Աշոտ Մանուչարյանը հայտարարել է՝ Քոչարյանի պաշտպանները դիվերսանտներ են։ Մի՞թե կարելի է այդպիսի հայտարարություն անել», - նշեց Հայկ Ալումյանը։
Լրագրողների հարցին՝ իսկ ի՞նչ հիմքերով ազատ արձակվեց Քոչարյանը, Ալումյանը նշեց՝ դրա համար կար երեք հիմք՝ անձեռնմխելիությունը և ևս երկու հիմք, որոնք ևս ոչ պակաս կարևոր էին։