«Հարավկովկասյան երկաթուղի»-ում իրականացված գործողությունները գաղտնիության շրջանակներում են. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գրասենյակում իրականացված խուզարկությունը, հայտարարեց.
««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում իրականացվող գործողությունները որոշակի գաղտնիության շրջանակներում են։
Դիմակավորված անձինք սպասել են դրսում՝ իրենց մեքենաների մեջ, վերջում օգնել են որոշակի փաստաթղթեր տեղափոխելու գործընթացում»։
Մանրամասն` տեսանյութում: