Օպերատիվ աղբյուրների մասին երբեք չի բարձրաձայնվում, դա ամենախիստ պահպանվող գաղտնիքն է. ԱԱԾ տնօրեն
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքից զենքեր գտնելուն: Կար վարկած, որ այդ զենքերն օգտագործվել են 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ:
Նա հայտնեց, որ այս պահին քննություն է իրականցվում, բավականին երկար ժամանակ պահանջվող աշխատանքներ են կատարվում:
Այն հարցին, թե տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ին օպերատիվ տվյալներ են հայտնում իրավապահ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ին օպերատիվ տվյալներ հայտնում են բազմաթիվ անձիք և «Օպերատիվ աղբյուրների մասին երբեք չի բարձրաձայնվում, դա ամենախիստ պահպանվող գաղտնիքն է»:
Նա նշեց նաև, որ առաջիկա բացահայտումների մասին չի կարող ասել՝ հասկանալի պատճառներով: