Վալերի Օսիպյանը` Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հիշում, որ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) հետ որևէ անձնական կոնֆլիկտ ունեցած լինի, ոստիկանապետը կառավարության նիստից հետո ասաց լրագրողներին.
«Չգիտեմ` ինչի մասին է խոսքը: Տարիներ առաջ մարզադաշտում կարգ է խախտել, ընդամենը դիտողություն եմ արել, միգուցե դա նկատի ունեն: Երեկ ինքս էլ կարդացել եմ այդ հոդվածը և վերլուծություն եմ արել` ի՞նչ կարող է լինել, սակայն, բացի այն, ինչ նոր նշեցի, որևէ բան չկա», - ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) ու Գարեգին Իսկանդարյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ դժգոհություն հայտնելով ոստիկանության գործելաոճից, մեղադրելով ոստիկանությանը անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ Նրանք նաև կոչ էին արել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին չառաջնորդվել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով: