Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել և փաստաթղթեր առգրավել, ստուգել աշխատակիցների անձնական իրերը: Այս տեղեկությունը հաստատել է ընկերությունը:
Խուզարկությանը մասնակցել են ՊԵԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 15-ին հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ, իսկ խուզարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի երեկոյան:
ԶԼՄ-ները հաղորդել էին 9.7 մլն դրամի (20 000 դոլար) չափով ԱԱՀ չվճարելու պատճառով քրեական գործ հարուցելու մասին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոանոց դուստր ընկերությունն է: