Պաշտոնական. Արաս Օզբիլիսը տեղափոխվեց
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիքթաշին», վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հոլանդիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլլեմ II» ակումբ:
Հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վարձակալությունը նախատեսված է 2018-19թթ. մրցաշրջանի համար: 28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «7» համարի մարզահագուստով:
«Վերջին տարիներին ես քիչ եմ խաղացել: Ինձ համար շատ բարդ է եղել, բայց այժմ ցանկանում եմ վայելել ֆուտբոլը: «Վիլլեմ II» տեղափոխությունն ինձ համար գիտակցված որոշում է»,- ասել է Օզբիլիսը: