Դաշնակցությունը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը ասել է.
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու դեպքում Դաշնակցությունը չի բացառում նրա հետ համագործակցությունը:
Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք համագործակցել: Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»:
Նա հայտնեց, որ Ռ. Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ ՀՅԴ-ին չի եղել: «Դաշնակցությունը» ևս մտադիր չէ նման առաջարկ անել: